ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Washington Post-ը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին արագացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընդունումը

Washington Post-ը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին արագացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընդունումը
04.05.2016 | 12:54

Եթե ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունի Մագնիտսկու ակտի նման նախագիծ և տարածի Ադրբեջանի վրա, կառավարության պաշտոնյաների ապօրինի գործունեությունը բացահայտած մարդու իրավունքների ակտիվիստները, այդ թվում` Ադրբեջանի իշխող ընտանիքի կոռուպցիոն գործողությունները բացահայտած Խադիջա Իսմայիլովան, վաղուց ազատ արձակված կլինեին ադրբեջանական բանտերից՝ նշված է The Washington Post թերթի` Ներկայացուցիչների պալատին հղած` «Եթե Սպիտակ տունը գերակա հայտարարեր Խադիջա Իսմայիլովային, նա ազատության մեջ կլիներ» վերնագրով նամակ-կոչում: «Խադիջա Իսմայիլովայի դատական գործը առանձնահատուկ մտահոգիչ է: Բաքվում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանին միանալուց առաջ Խադիջան պատրաստություն է անցել Վաշինգտոնում «Ամերիկայի ձայն»-ում: Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի կոռուպցիոն գործունեությունը բացահայտող աղմկալից հետազոտություններ է պատրաստել, ինչը օրերս հաստատել է նաև Panama Papers-ը` օֆշորի հետ կապված հրապարակման մեջ»,-գրել է թերթը` ընդգծելով, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն անտեսում են որոշ ռեժիմների կողմից մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները` բավարար համարելով, որ համապատասխանեն ԱՄՆ-ի մյուս շահերին: «Չէ՞ որ նա Ադրբեջանում հետապնդման ենթարկված միակ լրագրողը չէ: Նա իրեն խոսքի ազատությանը նվիրած ամերիկյան ռադիոկայանի լրագրող է: Սակայն Օբամայի վարչակազմը շատ թույլ է անդրադարձել Իսմայիլովայի դատական գործին` հայտարարելով միայն, որ ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է այդ գործով»,-զարմանք է հայտնում թերթը: Տարօրինակ է, որ Ալիևի հետ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և փոխնախագահ Ջո Բայդենը չեն անդրադարձել Իսմայիլովայի գործին: «Եթե Ներկայացուցիչների պալատն ընդուներ խոսքի իրավունքի խախտումների համար նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ նախատեսող` Մագնիտսկու ակտի նախագիծը, այն կիրառության մեջ կմտներ և ազդեցություն կունենար Խադիջա Իսմայիլովայի գործի նման հարցերի վրա»,- գրում է թերթը: Մագնիտսկու ակտը պատրաստել է սենատոր Բենջամին Կարդինը: Այն սենատով անցել է դեկտեմբերին և այժմ գտնվում է Ներկայացուցիչների պալատում: Վարչակազմի որոշ անդամների կարծիքով՝ այդ օրինագիծը մարդու իրավունքների հետ կապված գործերով սահմանափակում է ԱՄՆ-ի գործողությունները, կարող է տարածվել նաև մարդու իրավունքների արշավների կազմակերպիչների, տեղեկատվություն փոխանցողների վրա: Այդուհանդերձ` The Washington Post-ը Ներկայացուցիչների պալատին կոչ է անում անհապաղ ընդունել օրենքը` Ադրբեջանի դեմ պատժամիջոցներն արագացնելու համար: «Գլոբալ Մագնիտսկու ակտ» օրենքը պատժամիջոցներ է նախատեսում ամբողջ աշխարհում կոռուպցիոներների և մարդու իրավունքները խախտողների դեմ, ԱՄՆ-ում նրանց սեփականության ձերբակալությունը: Օրինագծով վիզային պատժամիջոցներ է նախատեսվում կիրառել մարդու իրավունքների խախտումներին մասնակից Ադրբեջանի կառավարության ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ:

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ